Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նավթի թեթեւ տեսակի՝ WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) աճել են 0.93%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.76 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մատակարարմամբ աճել են 0.89%-ով եւ կազմել 52.14 դոլար՝ մեկ բարելի դիմաց: