Սարգիս Ադամյանը շարունակում է գոլեր խփել Գերմանիայում
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) 15-րդտուրում «Շտայնբախը» 1:1 հաշվով է ավարտել «Կիկերս Օֆենբախի» դեմ արտագնա խաղը, հայտնում է ակումբի կայքը:
Հյուրերի կազմում հաշիվը 34-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել է 87 րոպե եւ ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 10-ի:
15-րդ տուրից հետո«Շտայնբախը» 27 միավորով երրորդ տեղում է: