Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի հետ
ՀասարակությունԿիպրոս այցելության ընթացքում Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանն այցելել է Կիպրոսի հոգեւոր պետ ամենապատիվ Տ. Խրիսոսթոմոս Բ. Արքեպիսկոպոսին` փոխանցելու Արամ Ա. Կաթողիկոսի ողջույնները: Ինչպե տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ` Նարեկ Սրբազանը Խրիսոսթոմոս Արքեպիսկոպոսի հետ քննարկել է Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի համաժողովի եւ Կիպրոսի հայ գաղութի հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին Կիպրոսի Արքեպիսկոպոսը հայտնել է, որ Կիպրոսի եկեղեցու համար կարեւոր է պատմական համագործակցության շարունակությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ` միասնաբար հաղթահարելու ներկա տագնապալից օրերը: