Էտո՛Օ-ն՝ երկրպագուին. Եթե չհայտնվենք լավագույն տասնյակում, կստանաս 100 հազար եվրո
Սպորտ«Անթալյասպորի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն «Ռիզեսպորի» դեմ Թուրքիայի առաջնության 7-րդ տուրի խաղից (1:1) հետո զրուցել է երկրպագուներից մեկի հետ եւ վստահեցրել, որ մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած տեղը ժամանակավոր է, փոխանցում է RMC-ն:
«Առջեւում «Բեշիկթաշի» դեմ խաղն է: Ի՞նչ վիճակում ենք մոտենալու հանդիպմանը եւ երբ ենք հաղթանակ տանելու»,- երկրպագուն հարցրել է Էտո՛Օ-ին:
«Մենք մրցաշրջանը կավարտենք լավագույն տասնյակում, խոստանում եմ: Դրանք դատարկ խոսքեր չեն: Հավատա ինձ, ես կտամ քեզ 100 հազար եվրո, եթե չհայտնվենք տասնյակում»,- ասել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը, որն իր մոտ գրել է երկրպագուի անունն ու հեռախոսահամարը:
Թուրքիայի առաջնության 7 տուրերում «Անթալյասպորը» հաղթանակ չի տարել եւ 3 միավորով վերջին տեղում է: