Այսօր Բաթումում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը
Սպորտյսօր Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը:
Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 29 պատանի շախմատիստներ: Առաջին տուրում մեր պատվիրակներին բաժին են հասել տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ 12-ամյա Արշակ Մելքոնյանի մրցակիցը Ադրբեջանից է, Մամիկոն Ղարիբյանինը՝ Լիբանանից, Գրիգոր Դավթյանինը՝ Բելգիայից, եւ այդպես շարունակ:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Հաղթողները կորոշվեն հոկտեմբերի 30-ին:
Նախնական հաշվարկներով մեր շախմատիստներից ամենաբարձր վարկանիշ ունի Մամիկոն Ղարիբյանը, որը 12 տարեկանների մեջ զբաղեցնում է 7-րդ տեղը: