Մոուրինյու. Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ խաղից առաջ խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը վնասվածք ուներ, որը հիմա չունի և մարզվում է առանց սահմանափակումների:
Ես չեմ կարող հաստատել, որ նա վաղը կխաղա, բայց նա պատաստ է: Արդեն ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա այն խաղամակարդակին, որին մենք սպասում ենք», - Մուորինյուի խոսքն է փոխանցել manchestereveningnews.co.uk-ը: