Ռունի. Ցանկանում եմ խաղալ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ափսոսում է, որ բավականաչափ խաղային ժամանակ չունի:
«Հաջորդ շաբաթ կդառնամ 31 տարեկան: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրած ժամանակում ձեռքբերած փորձն օգնում է հետևություններ անել սխալներից: Նման իրավիճակը դիտարկում եմ որպես մարտահրավեր:
Չեմ պատրաստվում առաջիկայում ավարտել կարիերաս, ցանկանում եմ խաղալ: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել մարզումներին, որպեսզի ապացուցեմ՝ արժանի եմ թե՛ ՄՅՈւ-ի, թե՛ հավաքականի կազմում հանդես գալուն»,- Ռունիի խոսքը մեջբերում է «BBC»-ն: