ՀՖՖ պատասխանեց «Շիրակ»-ին
Սպորտ«Շիրակն» առարկություն էր ներկայացրել ՀՖՖ՝ կապված հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված տուգանքի և 11մ հարված նշանակելու հետ։
ՀՖՖ-ն պատասխանել է «Շիրակի» առարկությանը։ «ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն 17.10.2016 թ.-ին կայացած նիստում՝ հիմք ընդունելով խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանի զեկուցագիրը, քննարկել է ս/թ հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀ ԲԽ «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղի 32-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածի դրվագը։
Խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանը իր զեկուցագրում նշել է, որ խաղի 32-րդ րոպեին մրցավար Սուրեն Բալյանը կայացրել է սխալ որոշում՝ «Շիրակ» թիմի դարպասին նշանակելով&n bsp;11 մետրանոց հարված։
Այդ սխալի համար տեսուչ Գ. Հովհաննիսյանը մրցավար Ս. Բալյանին գնահատել է անբավարար։ Դիտելով վերը նշված դրվագի տեսագրությունը՝ ՄԿ անդամները համաձայնվեցին տեսուչի որոշման հետ։ Այսպիսով, ՄԿ մրցավար Ս.Բալյանին տույժի է ընթարկել, որակազրկելով նրան՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»։
Իսկ թե քանի խաղով է որակազրկվել Սուրեն Բալյանը, նամակում չի նշվում։