ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին Կալինինգրադում
ՏնտեսությունԱզատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ բանակցությունները կսկսվեն Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում նոյեմբերին կայանալիք հանդիպմամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Թել Ավիվում Ռուսաս տանի դեսպանությունը:
Իսրայելի հետ բանակցային գործընթացի գործարկման որոշումը ինտեգրացիոն միավորման մասնակից հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները հաստատել են մեկ տարի առաջ փորձագետների հանձնարարականների հիման վրա:
«Նոյեմբերին Կալինինգրադում նշանակված Է ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի անցկացումը Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ»,-ասված Է հաղորդագրության մեջ: