ՀՀ պետական մարմինները կպաշտպանվեն DoS և DDoS հարձակումներից
ՀասարակությունՀայաստանի պետական մարմիններն այսուհետ կգնեն միայն DoS և DDoS հարձակումներից պաշտպանությամբ ինտերնետային կապ: Կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշումը՝ այդ մասին նշեցՀՀ տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաներինախարար Վահան Մարտիրոսյանը:
«Սահմանվել են նաև պաշտպանվածության չափորոշիչները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Մասնավորապես, ինտերնետ-պրովայդերը պետք է պաշտպանություն ապահովի SYN հարցման տեսքով հարձակումներից, SSL, HTTP Get եւ Post URL, DNS եւ UDP հարձակումներից: