Մեկնարկում են Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017 թթ. խաղաշրջանի Ա և Բ մրցաշարերը
ՍպորտՄեկնարկում է Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի մրցաշարը:
Ա խմբի մրցաշարին կմասնակցեն 4 թիմեր՝ Երևան Լ.Հ., Վանաձոր Ջ.Ե., Գյումրի-1 և ԱՖԴ-Հոմենենմեն: Ա խմբի խաղերը կանցկացվեն շրջանաձև մրցակարգով, 4 շրջանով՝ 2016 թ. հոկտեմբերից մինչև 2017 թ. մայիս:
Հոկտեմբերի 23-ին կմեկնարկի նաև Բ խմբի մրցաշարը: Այս անգամ մրցաշարին կմասնակցեն 5 թիմեր՝ Երևան Գ.Մ., Հրազդան Ա.Հ., Արմավիր Ս.Ա., Գյումրի-2, Գորիս աղջիկներ-2 Մրցաշարը կանցկացվի խաղաշրջանում 2 անգամ՝ օլիմպիական համակարգով, շաբաթական ցիկլով: Մրցաշրջանի առաջին մրցաշարը կանցկացվի 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկրորդ մրցաշարը՝ 2017 թ. ապրիլ-մայիս ամիսներին:
Ա խմբի 2016-2017 թթ. մրցաշրջանում վերջին տեղը գրաված թիմը 2017-2018 թթ. մրցաշրջանը կանցկացնի Բ խմբում, իսկ Բ խմբի 2016-2017 թթ. մրցաշրջանի վերջին մրցաշարի հաղթող թիմը 2017-2018 թթ. մրցաշրջանում կընդգրկվի Ա խմբում: