Մեսսին խաղում էր այնպես, կարծես հանդիպումը դպրոցական խաղահրապարակում էր. Էնրիկե
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում խոշոր հաշվով հաղթանակին և Մեսսիի ցուցադրած խաղին:
«Մեսսին որոշիչ դեր ունեցավ: Նա մասնակցեց բոլոր վճռորոշ դրվագներին: Կարևոր չէ, որ վնասվածքից հետո նա նոր է վերադարձել: Մեսսիի հնարավորություններին ոչ ոք չէր կասկածում: Նա այնպես էր խաղում կարծես հանդիպումը դպրոցական խաղահրապարակում էր անցկացվում:
Մրցակիցը մի քանի լուրջ սխալ թույլ տվեց: Դա հետևանքն է այն բանի, որ խաղում էին երկու շատ լավ թիմեր: Մանրուքները վճռեցին խաղի ելքը: Համոզված եմ, որ «Սիթին» կփորձի ռևանշի հասնել Մանչեսթերում կայանալիք խաղում»,-մարզչի խոսքը մեջբերում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը: