Հոկտեմբերի 25-ին սպասվում են տեղումներ հանրապետության ողջ տարածքում
ՀասարակությունԼոռիում, Տավուշում, Սյունիքում, և Արցախում հոկտեմբերի 21-ից 24-ը սպասվում են տեղումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:
Իսկ արդեն հոկտեմբերի 25-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ից 23-ն էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 24-ից 25-ը կնվազի 5-7 աստիճանով: