ԱՊՀ երկրները քայլեր կձեռնարկեն հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ
Տնտեսություն«ԱՊՀ մասնակից պետությունների` լեռնամետալուրգիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ համաձայնագրի հիմնական նպատակն է դիմակայել արտաքին մարտահրավերներին:
«Քայլեր են ձեռնարկվելու նաև ԱՊՀ անդամ երկրներում գործող լեռնա-մետալուրգիական ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցության կապերի խորացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել տնտեսության արդյունավետությունը, ինչպես նաև տեխնոլոգիական և ինովացիոն համակարգերի թարմացումը, ներդնել էներգախնայող և բնապահպանական համակարգեր»,- ասաց Մինասյանը: