ԱՄՆ-ը և Թուրքիան ԻՊ-ի հետ բանակցությունների համար խումբ կուղարկեն Անկարա
ՄիջազգայինԱՄՆ-ն Թուրքիայի հետ համատեղ ռազմական խումբ կուղարկի Անկարա՝ «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
«Համատեղ ռազմական խումբն Անկարա կայցելի հաջորդ շաբաթ՝ ռազմական ուղիները հարթելու համար»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի սկսելու ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում առանց այլ երկրների աջակցության: