Մոուրինյոն. Ես Էյնշտեյնը չեմ, Մխիթարյանը պետք է սպասի իր շանսին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի երրորդ տուրում թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքից հետո չի հայտավորում անգլիական ակումբի կազմում:
«Իրավիճակը հետեւյալն է. հիմա մենք խաղում են Լինգարդի, Մատայի ու Մարտիալի հետ: Ես Էյնշտեյնը չեմ եւ չգիտեմ այնպիսի տակտիկական սխեմա, որում 4 վենգերներ կխաղան միաժամանակ:
Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի, որպեսզի մարզավիճակ հավաքի բարձր մակարդակով խաղալու համար: Այժմ նրան փոխարինողների կազմում 15-20 րոպե խաղալու հնարավորություն տալն ավելի լավ է նրա համար, որպեսզի աշխատի եւ սպասի իր շանսին: Դա կլինի շատ շուտով»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: «Ֆեներբահչեի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում պորտուգալացի մասնագետը նշել էր, որ Հայաստանի հավաքականի ավագը լիովին վերակագնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների: