ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կազմել է 475.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.08 դրամ (նվազել է 3.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.24 դրամ (նվազել է 2.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.63 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 268.93 դրամ, ոսկի՝ 19,430.76 դրամ, պլատին՝ 14,286.76 դրամ։