Հայաստանում ութ ամիսների ընթացքում վիսկիի արտադրությունն աճել է 91,1 տոկոսով
Տնտեսություն2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1 մլն 23,3 հազար լիտր վիսկի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 91,1 տոկոսով:
Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալները կրճատվել են 6.7%-ով և կազմել 5 մլն 216.8 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալները կազմել են 14 մլն 366.7 հազար լիտր՝ նվազելով 11 տոկոսով: