Սպորտի նախարարությունը մեկնարկում է «Կյանքը` սպորտի ռիթմով» ամենշաբաթյա մարզումային նախաձեռնությունը
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, առաջնորդվելով «Կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով, կազմակերպել էր առավոտյան մարզում:
Արմենպրեսի հաղորդմամբ, զանգվածային մարզումների միջոցով փորձ է արվում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Հոկտեմբերի 22-ի մարզումները ներառել էին 6 մարզատեսակ՝ warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: «Այս մարզումներն անվճար են, այս կերպ փորձում ենք հասարակության մեջ խթանել առողջ ապրելակերպը: Մենք չենք բավարարվելու միայն այստեղ մարզումներ անցկացնելով, այլ նաև Երևանի այլ վայրերում ևս»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խ որհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:
Այս անգամ մարզմանը մասնակցում էին մոտ 50 երիտասարդներ:
Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: