«Լիվերպուլը» հավասարվեց առաջատարին
ՍպորտՖուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»՝ 2 գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։
Յուրգեն Կլոպի թիմը 20 միավորով հավասարվեց առաջին տեղում գտնվող «Արսենալին», որին զիջում է խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ։ Այս տուրում առաջատարներին կարող է շրջանցել «Մանչեսթեր Սիթին», որն ունի 19 միավոր եւ հոկտեմբերի 23-ին կընդունի «Սաութհեմփթոնին»։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2։1
Սադիո Մանե, 20, Ֆելիպո Կոուտինյո, 35 - Գարեթ Մակոլի, 81