Ջերարդը հրաժեշտ է տվել «Լոս Անջելես Գելաքսիին»
Սպորտ«Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը հաստատել է, որ հեռանում է ամերիկյան ակումբից։ «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագը 2015-ից է խաղում «Լոս Անջելես Գելաքսիում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է։
«Այստեղ ապրելն ու այս ակումբում խաղալը մեծ պատիվ էր ինձ համար: Երկրպագուների շնորհիվ ինձ զգում էի ինչպես տանը։ Այս ամենը կմնա իմ սրտում։ Շնորհակալություն»,-Instagram-ում գրել է 36-ամյա անգլիացին։
Ամենայն հավանականությամբ, Ջերարդը վերադառնալու է Անգլիա, բայց կարիերան շարունակելու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։