Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Լոնդոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպանը չի մասնակցի Անգլիայի «Պրեմիեր լիգա» հերթական տուրի «Չելսի»- «Մանչեստեր Յունայթեդ» խաղին: Նա դուրս է մնացել թիմի հայտացուցակից:
«Չելսի»- «Մանչեստեր Յունայթեդ» խաղտ կկայանա հոկտեմբերի 23-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին