Գեղարդ Մուսասի. Քոնոր Մաքգրեգորը միայն «Թվիթերում» է այդքան քաջ
ՍպորտՀոլանդիան ներկայացնող խառը մենամարտերի հայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) նշել է, որ UFC-ի կիսաթեթեւ քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր դեմքին չի ասել այն ամենը, ինչը գրում էր համացանցում:
«Ես նրան ասացի, որ այդ ամենն ասի իմ դեմքին, սակայն նա չի պատրաստվում անել դա, քանի որ չի պատրաստվում խաղթել: Ես մարտահրավեր չեմ նետում նրան, սա մարտ չէ: ՊարզապեսՄաքգրեգորը քաջ հայտարարություններ է անում միայն «Թվիթերում»,- Մուսասիի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:
Ավելի վաղ Գեղարդ Մուսասին հայտնել էր, որ իռալնդացի մարտիկը նրան սպառնացել է համացանցում՝ նշելով, որ կդիմի նաեւ դանակի օգնությանը: 2 մարտիկների միջեւ կոնֆլիկտը սկսել էր այն բանից հետո, երբ Մուսասին քննադատել էր Մաքգրեգորին՝ նշելով, որ նա ավելի շատ զբաղվում է ինքնագովազդով, քան՝ սպորտով: