Նավթի գնի անկումը շարունակվում է ԱՄՆ-ում դրա արդյունահանման աճի պատճառով
Հյուսիսամերիկյան Brent նավթի արժեքը հոկտեմբերի 9-ին կայացած սակարկությունների ընթացքում վերստին իջել է բարելի դիմաց 90 դոլարից՝ այնուհետև ամրապնդվելով 90,4 դոլարի նշագծին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նավթի գների անկումը շարունակվում է չորրորդ ամիսն անընդմեջ՝ կապված գլոբալ պահանջարկի նվազնման և ԱՄՆ-ում դրա արդյունահանման աճի հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամը հոկտեմբերի 7-ին համաշխարհային էկոնոմիկայի աճի կանխատեսումը 2014 թվականին իջեցրել է մինչև 3,3 տոկոս, իսկ 2015-ին՝ մինչև 3,8 տոկոս:
Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության գնահատումների համաձայն, երկրում նավթի պաշարներն աճել են մինչև 361,7 մլն բարել, իսկ նավթի արդյունահանումը հասել է վերջին գրեթե քսան տարվա ընթացքում ռեկորդային նշագծի՝ օրական 8,88 մլն բարելի: