Հայաստանում պահածոների արտադրության 30 տոկոս աճ է գրանցվել
Տնտեսություն2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել են շուրջ 7 հազար 398.1 տոննա պահածոներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30 տոկոսով: 2015 թվականի հունվար-օգոստոսին հայկական պ ահածոների արտադրությունը կազմել է 5 հազար 659.1 տոննա:
Ըստ վիճակագրական տվյալների՝ արտադրված պահածոներից 2 հազար 798.8 տոննան կազմել են մրգի պահածոները, 2 հազար 842.3 տոննան՝ բանջարեղենի, 740.6 տոննան՝ մսաբուսական, 443.7 տոննան՝ տոմատի պահածոները, 387.2 տոննան՝ մսի, 104.4 տոննան՝ ձկան, իսկ 81.1 տոննան՝ խեցգետնի պահածոները:
2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ առավել զգալի աճ գրանցվել է ձկան պահածոների մասով՝ շուրջ 4 անգամ, ինչպես նաև մսի պահածոների արտադրության ծավալներն մասով` 2 անգամ: