Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, եվրոյինը՝ նվազել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կազմել է 475.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.46 դրամ (նվազել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.77 դրամ (աճել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 267.57 դրամ, ոսկի՝ 19,346.82 դրամ, պլատին՝ 14,165.72 դրամ։