Էրեբունու վարչական շրջանի որոշ փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը
Հասարակություն«Երևան Ջուր» ընկերությունը պլանային աշխատանքներով պայմանավորված կդադարեցնի ջրամատակարարումը Էրեբունու վարչական շրջանի որոշ փողոցներում:
Ինչպես տեղեկացրին «Երևան ջուր» ընկերությունից, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-20.00-ին, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի, Նուբարաշենի խճուղու, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Նոր Արեշի 20 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկ փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: