ԵՏՀ-ն նախատեսում է ձևավորել միասնական աուդիտորական շուկա
ՏնտեսությունՄոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին հավանության է արժանացել աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտում միասնական շուկայի ձևավորման ազատականացման նախագիծը:
Այս մասին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Նախագծի հիմնական միջոցառումներից է Եվրասիական տնտեսական միությունում աուդիտորական գործունեության համաձայնագրի մշակումը: Փաստաթուղթն ուղղված է աուդիտորական միասնական շուկա ունենալուն: Դրանից բացի, խոսքը է գնում Եվրասիական տնտեսական միության երկրներում որակավորված աուդիտորական կազմակերպությունների ու նրանց հաշվետվությունների ճանաչման մասին: Նախատեսվում է, որ այս նախագծի աշխատանքները կավարտվեն 2017 թվականին:
Ավելի վաղ հանձնաժողովի խորհուրդը դիտարկել և հաստատել է ծառայության ոլորտի տարբեր ուղղությունների ազատականացման 18 նախագծեր: