Ծանրորդ Վարազդատ Լալայանը 5-րդն է աշխարհի առաջնությունում
ՍպորտԾանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը գրավեց 5-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մալայզիայում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: 94+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 156 կգ, այնուհետև հրում վարժությունում՝ 184 կգ և երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:
Մինչ այս աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էին դարձել Արփինե Դալալյանը և Կարեն Ավագյանը: