Ծանրամարտի պատանեկան ԱԱ. Կարեն Ավագյանն ու Արփինե Դալալյանը՝ բրոնզե մեդալակիրներ
ՍպորտՄալազիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
85 կգ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Ավագյանը: Հայ մարզիկը երկամարտի 318 կգ արդյունք է ցույց տվել: Ավելի վաղ Կարենը երկամարտի 330 կգ.-ով Եվրոպայի պատանեկան չեմպիոն էր դարձել:
Բրոնզե մեդալակիր է դարձել նաև աղջիկների գերծանր քաշային (+69) պայքարում Արփինե Դալալյանը: Հայ մարզուհին երկամարտի 220 կգ (93+127) արդյունքով դարձել գրավել է 3-րդ հորիզոնականը: