ԱՊՀ-ի գագաթնաժողովին Լուկաշենկոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը
ՄիջազգայինԴիմելով ԱՊՀ երկրների ղեկավարներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Բացարձակապես անընդունելի է մարտական գործողությունների անցկացումը Եվրոպայի սրտում: Հակամարտող կողմերը պետք է ոչ միայն դադարեցնեն պայքարը, այլ նաև իրականացնեն Մինսկի համաձայնագիրը»,- ասել է նախագահը:
Ընդ որում, Լուկաշենկոն նշել է, որ անհրաժեշտ է լուծել ԱՊՀ անվտանգությանը վերաբերող խնդիրները: