Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»


Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների նախագծերը, գծանկարներն ու գեղանկարները։

Շնորհավորելով բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ` Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ուսումնական, գիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: 
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այն դարբնոցն է, որն ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ Երևան քաղաքի համար շինարարներ և ճարտարապետներ է պատրաստում, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման բնագավառում: Առիթն օգտագործելով` մեր շնորհակալությունն ենք հայտնում համալսարանի հիմնադիրներին, դասախոսական կազմին, ովքեր այս տարիների ընթացքում արժանի կադրեր են կրթել և դաստիարակել: Երևանի քաղաքապետարանի հարկի ներքո ցուցահանդեսի և համաժողովի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքապետարանի և բուհի միջև առկա է իսկապես ակտիվ ու հաջողված համագործակցություն: Եվ վստահեցնում եմ, որ այդ համագործակցությունը լինելու է շարունակական և մենք ընդլայնելու ենք գործակցության շրջանակները», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել գիտաժողովի մասնակիցներին: 
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն էլ առանձնակի կարևորելով ցուցահանդեսի կազմակերպումը քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանին՝ բուհի տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար:
«Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 95-ամյա մեր համալսարանը հզոր քայլերով է շարժվում առաջ, ինչում անշուշտ մեծ է Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանի աջակցությունն ու հետևողականությունը: Շնորհակալ ենք նաև նախագծային և շինարարական մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց անձնական ներդրումն ունեն կրթական միջավայրի զարգացման գործում: Այսօր համալսարանի ողջ կոլեկտիվի ու ուսանողների վրա դրված է իսկապես մեծ պատասխանատվություն՝ շարունակելու ձեռքբերումներով հարուստ պատմական այն ուղին, որ սկսել են մեր ավագները», - նշել է Գագիկ Գալստյանը: 
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակի առթիվ, ճարտարապետության, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդգես Եդոյանը, շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գյուլզադյանը, ինչպես նաև համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Հովսեփ Հովեյանը: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է և ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:
Հարկ է նշել, որ «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային ութերորդ գիտաժողովի բացման արարողությունը ևս կատարվել է Երևանի քաղաքապետարանում: Երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են այցելել պատվիրակություններ ՌԴ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սիրիայից։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան