Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 475.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.54 դրամ (աճել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 580.65 դրամ (նվազել է 2.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 271.08 դրամ, ոսկի՝ 19,408.22 դրամ, պլատին՝ 14,647.14 դրամ։