Դոլարը ու եվրոն արժևորվել են, ֆունտը, ռուբլին՝ արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 26-ին կազմել է 475,55 դրամ: Այն հոկտեմբերի 25-ին համեմատ արժևորվել է 0,15 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519,54 դրամ՝ արժևորվելով 2,07 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 580,65 դրամ է, հոկտեմբերի 25-ի համեմատ այն արժեզրկվել է 1,19 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 26-ին կազմել է 7,64 դրամ` հոկտեմբերի 25-ի համեմատ արժեզրկվելով 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 271,08 դրամ, ոսկի՝ 19,408,22 դրամ, պլատին` 14.647,14 դրամ: