Մխիթարյանն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել ակումբային կարիերայի վերաբերյալ:
27-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» ու պայքարել թիմի հիմնական կազմում հաստատվելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, նա հունվարին չի հեռանա «կարմիր սատանաների» կազմից՝ չնայած վերջին շրջանում նույնիսկ թիմի հայտացուցակում չհայտնվելուն:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել՝ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: