Էնրիկե․ Ինձ չէին հրավիրել մրցանակաբաշխությանը
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տեղեկացրել է, որ Իսպանիայի 2015-16թթ․ առաջնության մրցանակաբաշխությանն իրեն չեն հրավիրել։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․ լավագույն եռյակում հայտնվել են նաև «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինյո Գարսիա Տորալը և «Սելտայից» Էդուարդո Բերիցոն։
«Սովորաբար ես նման միջոցառումների չեմ մասնակցում, բայց ինձ չէին էլ հրավիրել։ Ամեն դեպքում, դա այքան էլ կարևոր չէ։ Ովքեր զբաղվում են նման մրցանակաբաշխությունների կազմակերպմամբ, պետք է մտածեն իսպանական ֆուտբոլի զարգացման մասին։
Չկա՞մ լավագույն մարզիչների եռյակում։ Կարծում եմ՝ ես Իսպանիայի լավագույն մարզիչների թոփ-20-ում եմ»,- Էնրիկեի խոսքը մեջբերված է «AS»-ից։