Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդն» իմացավ իր մրցակցին
ՍպորտԿայացել է ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, հաղորդում է BBC-ն:
Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» պայքարից դուրս թողած «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Վեստ Հեմին», որը 1/8 եզրափակիչում հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»:
Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 28-ին սկսվող շաբաթվա ընթացքում:
Անգլիական լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Լիվերպուլ» - «Լիդս»
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»
«Հալ Սիթի» - «Նյուքասլ»
«Արսենալ» - «Սաութհեմփթոն»