Մի քանի օր տեւած աճից հետո դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 475.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.48 դրամ (նվազել է 1.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.16 դրամ (աճել է 0.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.54 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 269.83 դրամ, ոսկի՝ 19,411.97 դրամ, պլատին՝ 14,683.12 դրամ։