«Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ վերջին խաղում մրցեց «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» զույգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կապանցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ալաշկերտ»-ի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Կլաուդիր Մարինին և Գեղամ Հարությունյանը, ով դարձավ դուբլի հեղինակ:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Գյումրու «Շիրակ»-ը (21 միավոր): «Ալաշկերտ»-ը 19 միավորով երկրորդ տեղում է, իսկ եռյակի վերջում «Փյունիկ»-ն է: