ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը որոշել է դիմադրել
ՎերլուծականORER.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով 1991-ից ընդունվել է հարկային պետական համակարգ և համակարգի հետ, ինչպես ասում են՝ հասակ է առել, աճել ու հասել է մինչև կառույցի առաջին տեղակալի պաշտոնի, չի ուզում իր կամքով հրաժեշտ տալ հարազատ դարձած ոլորտին ու իր «սիրելի» աշխատանքին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` հնաբնակ մյուս կառուցների բարձրաստիճան պաշտոնյաների նման նրան նույնպես առաջարկվել է աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրել, սակայն Ա.Ալավերդյանը հրաժարվել է` ասելով, որ ինքը նման դիմում չի գրի, իսկ եթե ղեկավարությունը ցանկանում է իրենից ազատվել` թող ազատեն աշխատանքից:
Պարզվում է` աշխատասեր ու պետական եկամուտների կոմիտեի կայացման քարքարոտ ճանապարհին իր կյանքը նվիրած Ա.Ալավերդյանը որոշել է պայքարել նոր կառավարության որդեգրած սկզբունքի դեմ:
Այդ պայքարն ինչով կավարտվի, դեռևս դժվար է կանխատեսել, բայց դժվար է հավատալը, որ Ալավերդյանը հոգով-սրտով այնքան է կապված հարազատ գործին, որ դրա համար է որոշել դիմադրել վերևների առաջարկին, իսկ թե ինչու նա չի ցանկանում լքել իր աթոռը հավանաբար կիմանանք առաջիկայում:
Ա.Գ.