Արցախցի պատանի երկու կարատեիստներ աշխարհի չեմպիոն են դարձել իրենց տարիքային խմբերում
ՍպորտԼՂՀ սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Լեհաստանի Կրակով քաղաքում հոկտեմբերի 10-18-ն անցկացված WTKF (ավանդական կարատե-դո) աշխարհի 32-րդ առաջնությունում Արցախցի պատանի երկու կարատեիստներ աշխարհի չեմպիոն են դարձել իրենց տարիքային խմբերում։
Մարզիչ Արամ Գևորգյանի գլխավորությամբ արցախցի մարզիկներ Մանվել Ղալայանը (կատա մրցաձևում 12-13 տարեկանների միջև) և Վարդան Ղալայանը (կատա մրցաձևում 14-15 տարեկանների միջև) զբաղեցրել են մրցանակային առաջին տեղը:
Առաջնությանը մասնակցել 33 երկրների մարզիկներ: