Հայաստանն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում
ՏնտեսությունԻրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն:
Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:
«Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերությունը, որը կառավարության որոշմամբ ստեղծվել է այս տարվա օգոստոսին, հնարավորություն է ունենալու Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ: