Դոլարն, եվրոն ու ռուբլին արժեզրկվել են, ֆունտը ՝ արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 27-ին կազմել է 475,23 դրամ: Այն հոկտեմբերի 26-ի համեմատ արժեզրկվել է 0,32 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518,48 դրամ՝ արժեզրկվելով 1,06 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 581,16 դրամ է, հոկտեմբերի 26-ի համեմատ այն արժևորվել է 0.51 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 27-ին կազմել է 7,54 դրամ` հոկտեմբերի 26-ի համեմատ արժեզրկվելով 0,10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269,83 դրամ, ոսկի՝ 19,411,97 դրամ, պլատին` 14.683.12 դրամ: