Ռոնալդու. Իմ և Մեսսիի միջև մեծ ու փոխադարձ հարգանք կա, սակայն ընկերներ չենք
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին խոսել է իր և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի միջև հեռակա մրցակցության մասին:
«Իմ և Մեսսիի միջև մեծ, փոխադարձ հարգանք կա, սակայն չեմ կարող ասել, որ մենք ընկերներ չենք: ԶԼՄ-ները ցանկանում են, որ մեր միջև դիմակայություն լինի, սակայն դա այդպես չէ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել «Sky Sports»-ը:
Ռոնալդուն անդրադարձել է նաև իր և Էշլի Քոուլի հակամարտությանը.
«Երկար տարիներ փոքր դիմակայության մեջ էի Էշլի Քոուլի հետ: Երբ իր դեմ էի խաղում, հասկանում է, որ հեշտ լինել չի կարող»: