Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 475.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.50 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 577.02 դրամ (նվազել է 4.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.55 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 269.89 դրամ, ոսկի՝ 19,351.51 դրամ, պլատին՝ 14,824.06 դրամ։