«Արարատը» հրաժեշտ տվեց 3 ֆուտբոլիստների
Սպորտ«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ:
Ալևս մեր թիմի խաղացողներ չեն կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան և ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն:
Կոնեն 39 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում Հայաստանի առաջնությունում` դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլի հեղինակ է դարձել «Արարատի» կազմում անցկացրած 40 խաղում, իսկ Նվաբուեզեն առաջնության 17 խաղում 3 գոլ է հեղինակել: