Առաջին ութ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 29.3 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 11 մլն 468.8 հազար լիտր կոնյակ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.3 տոկոսով։
2015 թվականի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 9.4 տոկոսով և կազմել 16 մլն 947.6 հազար լիտր։ 2014 թվականին անկումը կազմել էր 8 տոկոս և արձանագրվել 18 մլն 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ: