Լեւանդովսկու դուբլը հաղթանակ բերեց «Բավարիային»
ՍպորտԳերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը:
Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դարմշտադտի» նկատմամբ եւ վաստակեց 21 միավոր: «Բավարիան» ունի 23 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 1:3
Կու Ջա Չոլ, 67 – Ռոբերտ Լեւանդովսկի, 19, 48, Արյեն Ռոբեն, 21
«Վոլֆսբուրգ» - «Բայեր»՝ 1:2
Մաքսիմիլիան Առնոլդ, 37 – Ադմիր Մեհմեդի, 79, Տին Եդվայ, 83
«Դարմշտադտ» - «Լայպցիգ»՝ 0:2
Մարսել Սաբիցեր, 57, 82
«Մայնց» - «Ինգոլշտադտ»՝ 2:0
Յունուս Մալի, 51 (11մ), Լեւին Օզտունալի, 81
Հեռացում՝ Մաքս Կրիստենսեն, 87 («Ինգոլշտադտ»)
«Վերդեր» - «Ֆրայբուրգ»՝ 1:3
Սանտիագո Գարսիա, 67 – Մաքսիմիլիան Ֆիլիպ, 29, Վինչենցո Գրիֆո, 39 (11մ), Ամիր Աբրաշի, 75