Լիվերպուլը անզիջում պայքարում հաղթեց Կրիստալ Փելասին
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Կրիստալ Փելասին»:
Հանդիպումն ընթացավ անզիջում պայքարում եւ ավարտվեց գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակով:
«Մերսիսայդցիների» կազմում գոլի հեղինակ դարձան Էմրե Ջանը, Ժերեմի Մատիպը, Դեյան Լովրենը եւ Ռոբերտո Ֆիրմինոն:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմս Մաքարթուրը:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» իր ակտիվում գրանցեց ընդհանուր 23 միավոր եւ հավասարվեց առաջատարներին՝ «Մանչեսթեր Սիթիին» եւ «Արսենալին»
«Կրիստալ Փելաս»-«Լիվերպուլ»՝ 2:4