Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է (լուսանկարներ)
Թեև ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքին ավելի քան մեկ ժամ կա, Armlur.am-ի թղթակցի ֆոտոխցիկն արձանագրել է, որ արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել Ազատության հրապարակում, իսկ դեպի հրապարակ բերող մյուս փողոցները լիքն են հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիներով, որոնք շարժվում են դեպի հրապարակ: Օպերայի բակում արդեն հիմնավորապես տեղ են զբաղեցրել նաև արևածաղիկ վաճառողները, որոնք ի դեպ եռագույն դրոշներ էլ են վաճառում՝ հատը 300 դրամով: